Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Հայաստանում ամերիկացիք սպառնում են բանակին, հոգեբուժարաններին ու կալանավայրերին

Հայաստանում ամերիկացիք սպառնում են բանակին, հոգեբուժարաններին ու կալանավայրերին
05.08.2023 | 10:02

2010-ի սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Օբամա Բարաքը զանգահարեց Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմին և ներողություն խնդրեց իր երկրի անունից 1946-48 թթ. գվատեմալացիների վրա կատարած սիֆիլիսի էքսպերիմենտների համար:

Ամեիկացիք այդ հիվանդությամբ վարակում էին մարդկանց, հետո բուժման եղանակներ հետազոտում, մասնավորապես, ուզում էին պարզել, կվարակվի՞ սիֆիլիսով արդյոք մարդը, եթե նախապես պենիցիլին ներարկվի: Դե, հայտնի է, որ հանուն գիտության, մարդկության բարգավաճման, դեմոկրատիայի և հատկապես մարդու իրավունքների ամերիկացիներն ամեն ինչ կանեն, աշխարհի միակ երկիրն է, որ այլոց դեմ կիրառել է զանգվածային ոչնչացման զենքի բոլոր երեք տեսակները՝ միջուկային, քիմիական, կենսաբանական:

Ինչ ասել է սիֆիլիս՝ քաջ հայտնի է: Դա վտանգավոր հիվանդություն է, պարտադիր թողնում է ծանր հետևանքներ, օրինակ, չբերություն: Իսկ թե որքանով է այլ երկրի ժողովրդի վրա նման փորձարկումներ կատարելը անմարդկային և հանցավոր՝ նույնպես հասկանալի է:

Դա կարող է անել միայն բարոյաականությունից զուրկ պարազիտ և ցեղասպան պետությունը, իսկ անգլոսաքսերից զատ աշխարհում այդպիսիններ չկան: Ամերիկացիք ամենածանր, ամենաողբալի հետևանքներն են թողել իրենցից հետո ամենուր: Ասենք, Վիետնամում քիմիական զենքով վարակեցին հարյուրավոր հազար հեկտարներ, որոնք առ այսօր չեն շահագործվում, Վիետնամում մինչև հիմա ծնվում են ծանր ատավիզմներով երեխաներ:

Իհարկե, ՈՒկրաինայից հեռանալուց էլ նույնը կանեն, եթե չվախենան պատասխանից, ի վերջո, Ռուսաստանը Վիետնամ չէ: Եվ այդ վախն է առ այսօր կանխում միջուկային դիվերսիաները բանդերականների երկրում, որտեղ չորս ատոմակայան կա:

Իսկ ովքե՞ր են եղել ամերիկացիների սիֆիլիսի տարածման օբյեկտները: Բնակչության ամենաանպաշտպան խավը՝ ազատազրկվածները և հոգեբուժարանների պացիենտները, մարդիկ, որոնք իրենց տերը չեն, իրենց մարմիններն ու հոգիները չեն վերահսկում: Եվ սա խոսում է անասելի ստորության, դաժանության, սրբապղծության և անմարդկայնության մասին:

Բայց ՈՒկրաինայում ավելի հեռուն գնացին ամերիկացիք՝ հոգեկան հիվանդներից բացի կենսաբանական էքսպերիմենտներ կատարում էին նաև զինվորների վրա, Խարկովի հոգեբուժարանի խայտառակ բացահայտումները հիշո՞ւմ եք…

Այժմ՝ գլխավորի մասին:

Գլխավորն այն է, որ ուզում եմ զգուշացնել բանակում, հոգեբուժարաններում և կալանավայրերում հարազատներ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ձեր հարազատները վտանգված են, ռեալ մահացու վտանգ է կախված նրանց գլխին:

Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ, թվով 13-14, որոնք, ըստ ժողվարչապետ Փաշինյանի, զբաղված են շատ բարի և օգտակար գործով: Նույն բանն ասում են նաև բանդերական պաշտոնյաները և անձամբ ամերիկացիք, իբր, բարությունից խեղդվելով ապահովում են հայերի կենսաբանական անվտանգությունը:

Մեզ հայտնի է Իջևանի գյուղերից մեկի՝ Արծվաբերդի բնակչության վարակման փաստը տուլյարեմիայի մարտական հարուցիչով 2017-ին (դա չումայի թեթև, ոչ սպանիչ տեսակն է) օդից ԱԹՍ-ով այդ վարակը փչեցին, հետո ուսումնասիրում էին, թե ոնց են հայերը դիմանում դրան:

Դե, դա հետաքրքիր է, չէ՞. միանգամից կսատկեն հայերը, թե ժամանակի ընթացքում, թե ազգային գենոֆոնդի իմունիտետը կբավարարի բակտերիան հաղթահարելու համար: Այժմ ստույգ տվյալներ կան, որոնք դեռ չեմ կարող հնչեցնել, այն մասին, որ ամերիկացիք արդեն աշխատում են «Նոր Հայաստանի» հոգեբուժարաններում և կալանավայրերում, հետո կանցնեն զինված ուժերին, որոնց քայքայումը, գիտականից զատ, ունի նրանց համար նաև քաղաքական իմաստ: Ամերիկայի ինչի՞ն է պետք նորմալ մարտունակ առողջ բանակ, որն ամեն պահ կարող է գլխացավ պատճառել նրանց թուրք եղբայրենրին: Իհարկե, պետք չէ, և, ըստ այդմ, բանակն այսօր ավելի վտանգված է, քան հոգեբուժարաններն ու կալանավայրերը:

Ինչևէ, զգուշացնում եմ, հորդորում եմ մտածել և փրկության ճանապարհներ փնտրել: Մի լսեք արևմտականներին Հայրիկյան Պարույրի տիպի, նրանք միշտ կասեն ու կապացուցեն, որ ամերիկյան բիոլաբորատորիաները, իբր, անհրաժեշտ են Հայաստանին, ընդհակառակը, դրանք մահաբեր վտանգ են մեզ համար:

Ամենաէֆեկտիվ տարբերակը կլինի Փաշինյան Նիկոլի իշխանությունից ազատվելը, բայց քանի դա ռեալ չէ, պետք է այլ բան մտածել:

Առայժմ այսքանը…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ